ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2019 թվականի N 817-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 816-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 21-ի «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին» N 816-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին» բառերով.
2) որոշման հավելվածում`
i
ա. «Ա. Զեյնալյան» բառերը փոխարինել «Ռ. Բադասյան» բառերով,
բ. «Վ. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 26
Երևան