ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2019 թվականի N 909-Ա
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Հայ դիվանագետ, պատմաբան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 9
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 9-ի
N 909-Ա որոշման
ԿԱԶՄ
ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարար
Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Հ. Մարության - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Իսկանդարյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ա. Աբրահամյան - Ա. Կիրակոսյանի ազգական (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյան