(ուժը կորցրել է 24.09.2020 թիվ 1083-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2019 թվականի N 1000-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1658-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից հավաքագրված տվյալների ամփոփման մեթոդաբանությունը մշակելու, տվյալներն ամփոփելու և դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելու նպատակով`
1) ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ.
2) հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների կատարման ընթացքի վերջնական արդյունքները մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. հուլիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 25-ի
N 1000-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Պետրոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Բ. Քոչարյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի
խորհրդական
Տ. Արզումանյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի
կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների
վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների
ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Թումասյան - «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Հ. Ստեփանյան - Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի
հոգաբարձուների խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի փորձագետ