010.0165.250401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 3-ին
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ հոդվածով.
 
«Հոդված 19. Մինչև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը օրենսգրքի 249-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված դեպքերում գրավ դրված գույքն իրացվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-83-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգով` պայմանագրով նախատեսված անձի կամ գրավառուի կամ գրավառուի հանձնարարությամբ` այլ անձի կողմից:»:
 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
25 ապրիլի 2001 թ.
ՀՕ-165