Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 703-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2019 թվականի N 1148-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Ձկնային տնտեսության կարիքների համար ջրային ռեսուրսների օգտագործման կարգը հաստատելու մասին» N 703-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի (այսուհետ` հավելված) 6.1-ին կետով նախատեսված չափաքանակների նկատմամբ մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պետական լիազոր մարմինը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության ոլորտի պետական լիազոր մարմինը` յուրաքանչյուրն իր մասով:

1.2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` ապահովել իրականացվող մոնիթորինգի արդյունքների փոխանակում` յուրաքանչյուր 14-18 ամիսը մեկ անգամ` արտադրված ապրանքային ձկան և ջրառի ծավալների համադրման նպատակով, ինչպես նաև իրականացվող մոնիթորինգի արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:».

i

2) հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1. Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվում են ջրօգտագործման և ձկնարտադրության տարեկան ծավալի հետևյալ չափաքանակները`

1) 1 լ/վրկ ջրաելքով իշխան ձկնատեսակի համար` նվազագույնը 700 կգ.

2) 1 լ/վրկ ջրաելքով թառափ ձկնատեսակի համար` նվազագույնը 800 կգ:

6.2. Հավելվածի 6.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված չափաքանակները սույն որոշման 1.2-րդ կետում նշված մոնիթորինգի իրականացման արդյունքում չհամապատասխանելու դեպքում ջրօգտագործման թույլտվության մեջ նվազեցնել ջրառի չափաքանակները` դրանք համապատասխանեցնելով վերջին հաստատված ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմաներով սահմանված տարեկան ձկնազանգվածի համար սույն չափաքանակներով հաշվարկված ջրառի ծավալին:»:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում համատեղ հաստատել Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում մոնիթորինգի իրականացման ուղեցույց` այդ աշխատանքներում ներգրավելով նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2019
N 1148-Ն
Որոշում