ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2019 թվականի N 619-Ա
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Ստեղծել Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. սեպտեմբերի 18-ի
N 619-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ավանեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, աշխատանքային
խմբի ղեկավար
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
զարգացման վարչության պետ
Ռ. Նազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
բուսաբուծության և բույսերի պաշտպանության
վարչության պետ
Գ. Ղազարյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի
ագրովերամշակման զարգացման վարչության պետ
Ա. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից
երկրների վարչության պետ
Ա. Նիկոյան - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի
տեսչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության տրանսպորտի վարչության, տեխնիկական
քաղաքականության բաժնի պետ
Տ. Մնացականյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային
հսկողության վարչության մաքսային վարչարարության և
մաքսային գործի զարգացման բաժնի գլխավոր մաքսային
տեսուչ
Մ. Թարզյան - ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի
անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի
տեսչության գլխավոր փորձագետ
Մ. Հարությունյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական
անվտանգության և կոռուպցիայի հակազդման
դեպարտամենտի աշխատակից
Գ. Նիկողոսյան - «Մոդուս Գրանում» ՄՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ, աշխատանքային խմբի
քարտուղար
Հավելված N 2
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. սեպտեմբերի 18-ի
N 619-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ
ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ, ԱԼՅՈՒՐԻ ԵՎ ԿԵՐԱՅԻՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՆԵՐԻ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Վրաստանի տարածքով հացահատիկի, հացահատիկային կուլտուրաների, ալյուրի և կերային կուլտուրաների ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների արգելման հարցի կարգավորմանն աջակցող աշխատանքային խմբի աշխատակարգը:
2. Աշխատանքային խմբի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Մ. Մկրտչյան 5, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն:
3. Աշխատանքային խումբը`
1) իրականացնում է աշխատանքային խմբի նիստերի անցկացումը.
2) ուսումնասիրում և վեր է հանում ոլորտում առկա խնդիրները և ըստ անհրաժեշտության լուծման առաջարկություններ ներկայացնում ՀՀ փոխվարչապետին.
3) անհրաժեշտության դեպքում աշխատանքային խմբի աշխատանքներին կարող են հրավիրել փորձագետների:
4. Աշխատանքային խմբի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են, ըստ անհրաժեշտության, աշխատանքային խմբի նախագահի նախաձեռնությամբ, առնվազն եռամսյակը մեկ անգամ:
5. Աշխատանքային խմբի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Աշխատանքային խումբն իրավազոր է, եթե աշխատանքային խմբի նիստին մասնակցում են աշխատանքային խմբի անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում աշխատանքային խմբի նախագահի ձայնը վճռորոշ է:
6. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրություններն ստորագրվում են աշխատանքային խմբի անդամների կողմից: Աշխատանքային խմբի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է աշխատանքային խմբի նախագահին և կցվում արձանագրությանը:
7. Աշխատանքային խմբի նախագահը`
1) հրավիրում է աշխատանքային խմբի նիստերը և նախագահում դրանք.
2) կազմակերպում և համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքները.
3) ստորագրում է աշխատանքային խմբի որոշումները և արձանագրությունները, աշխատանքային խմբի գործունեության հետ առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:
8. Աշխատանքային խմբի անդամը`
1) մասնակցում է աշխատանքային խմբի նիստերին.
2) իրականացնում է աշխատանքային խմբի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.
3) ստորագրում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները.
4) աշխատանքային խմբի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է աշխատանքային խմբի նախագահին:
9. Աշխատանքային խմբի քարտուղարը`
1) նախապատրաստում է աշխատանքային խմբի նիստերը.
2) աշխատանքային խմբին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը.
3) կազմում է աշխատանքային խմբի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած աշխատանքային խմբի անդամների ստորագրությանը.
4) վարում է աշխատանքային խմբի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն: