ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 հոկտեմբերի 2019 թվականի N 1474-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել օպերատիվ-հետախուզական, հետքննչական և հսկողական գործառույթներ իրականացնող աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու դիմաց հեղուկ վառելանյութով (բենզինով) ապահովման խնդրի լուծման համար առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հոկտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հոկտեմբերի 15
N 1474-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ծ. Սողոմոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
(աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
է. Հարությունյան - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի
տեղակալ
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Վ. Հարությունյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ):