010.0181.250501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի մայիսի 2-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ժբ) սույն օրենքի 19.1 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:»:
ՀՈԴՎԱԾ 2. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ ենթակետը:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում օրենքի 19.1 հոդվածում նշված լիցենզիաների վրա:»:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը 19-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 19.1. «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
200-ապատիկի չափով
2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
80-ապատիկի չափով
3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
250-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
150-ապատիկի չափով
4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ բազային տուրքի
թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային չափով
էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ բազային տուրքի
7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի կրկնապատիկի չափով
համար
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, բազային տուրքի
քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար եռապատիկի չափով
դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և բազային տուրքի
ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար 50 տոկոսի չափով
5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ բազային տուրքի
թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային 50 տոկոսի չափով
էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ բազային տուրքի
7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի չափով
համար
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, բազային տուրքի
քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար կրկնապատիկի չափով
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր բազային տուրքի
զենքի համար չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ բազային տուրքի
թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, կրկնապատիկի չափով
ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ բազային տուրքի
ակոսափող զենքի համար քառապատիկի չափով
7. Զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
20-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
80-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
40-ապատիկի չափով
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
20-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
տասնապատիկի չափով
10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց բազային տուրքի
փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար քառապատիկի չափով
(6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)
Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), բազային տուրքի
անփող հրազենի, ազդանշանային զենքի համար քառապատիկի չափով
(5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի բազային տուրքի
փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս քառապատիկի չափով
գործողության ժամկետով)
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի
(6 ամիս գործողության ժամկետով) վեցապատիկի չափով
12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)` ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար բազային տուրքի
քառապատիկի չափով
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր բազային տուրքի
ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար վեցապատիկի չափով
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից բազային տուրքի
ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար 12-ապատիկի չափով
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի
20-ապատիկի չափով
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
տասնապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
վեցապատիկի չափով
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 3 տարի գործողության ժամկետով բազային տուրքի
40-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի
20-ապատիկի չափով
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` բազային տուրքի
ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու կրկնապատիկի չափով
(առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, բազային տուրքի
օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրկնապատիկի չափով
կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ բազային տուրքի
ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին քառապատիկի չափով
տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար)
18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց բազային տուրքի
փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև կրկնապատիկի չափով
2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար)
19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և բազային տուրքի
դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր եռապատիկի չափով
գործողության ժամկետով)
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու լիցենզիայի կամ
թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը թույլտվության տվյալ
տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) տեսակը տալու համար
սահմանված
դրույքաչափի հիսուն
տոկոսի չափով, բայց
ոչ ավելի բազային
տուրքի
12-ապատիկից:»:
Հոդված 5. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 25-րդ կետը:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը 28-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-րդ հոդվածով`
«ՀՈԴՎԱԾ 28.1. «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՈՒսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:
Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:»:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
25 մայիսի 2001թ.
ՀՕ-181