ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2019 թվականի N 1893-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. դեկտեմբերի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1893-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԱՐՄՖԻԼՏՐ» ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳԱԱ-ի |Անվանումը |Չափի|Քանակը|Արժեքը |
|ը/կ|ծածկա- | |միա-| |(դրամ) |
| |գիրը | |վորը| | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|________|__________________________________|____|______|_________|
|1. |3506 |Պոլիմերների կամ կաուչուկի հիմքով |կգ |400 | 216 000|
| | |պատրաստված, | | | |
| | |Սոսինձ պոլիուրեթանի հիմքով | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|2. |3908 |Պոլիամիդ սկզբնական տեսքով` |կգ |930 | 502 200|
| | |հատիկավոր | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|3. |3908 |Պոլիամիդ սկզբնական տեսքով` |կգ |500 | 54 000|
| | |հատիկավոր | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|4. |3908 |Պոլիամիդ սկզբնական տեսքով` |կգ |250 | 135 000|
| | |հատիկավոր | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|5. |3919 |Պոլիմերային ինքնակպչուն ժապավեն` |կգ |570 | 615 600|
| | |սկոչ շինարարական | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|6. |3923 |Պլաստմասսայե կոճեր |կգ |500 | 27 000|
|___|________|__________________________________|____|______|_________|
|7. |3923 |Պլաստմասսայե կոճեր |կգ |300 | 475 200|
|___|________|__________________________________|____|______|_________|
|8. |4812 |Ֆիլտրման թիթեղներ-թղթեր |կգ |2300 | 621 000|
|___|________|__________________________________|____|______|_________|
|9. |4819 |Ստվարաթղթե տուփեր, արկղեր |կգ |750 | 202 500|
|___|________|__________________________________|____|______|_________|
|10.|4819 |Ստվարաթղթե տուփեր, արկղեր |կգ |2485 | 134 190|
|___|________|__________________________________|____|______|_________|
|11.|5402 |Պոլիեթերային թել |կգ |410 | 44 280|
|___|________|__________________________________|____|______|_________|
|12.|5402 |Պոլիեթերային թել |կգ |1800 | 97 200|
|___|________|__________________________________|____|______|_________|
|13.|7211 |Հարթ գլանվածք սև մետաղից` առանց |կգ |1400 | 378 000|
| | |պատվածքի | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|14.|7211 |Հարթ գլանվածք սև մետաղից` |կգ |300 | 32 400|
| | |առանց պատվածքի | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|15.|7212 |Մետաղյա հարթ գլանվածք (68 մմ |կգ |1060 | 286 200|
| | |լայնությամբ) | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|16.|7212 |Մետաղյա հարթ գլանվածք (68 մմ |կգ |10690 | 572 400|
| | |լայնությամբ) | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|17.|7212 |Մետաղյա հարթ գլանվածք (68 մմ |կգ |4200 | 340 200|
| | |լայնությամբ) | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|18.|7212 |Մետաղյա հարթ գլանվածք (25 մմ |կգ |300 | 81 000|
| | |լայնությամբ) | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|19.|7314 |Մետաղական ցանցեր` էպօքսիդային |կգ |280 | 75 600|
| | |ծածկույթով | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|20.|7314 |Մետաղական ցանցեր` էպօքսիդային |կգ |75 | 81 000|
| | |ծածկույթով | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|21.|7616 |Ալյումինե ձուլվածքից կոճ |կգ |50 | 54 000|
|___|________|__________________________________|____|______|_________|
|22.|8609 |Մետաղական բեռնարկղ` կոնտեյներ |հատ |1 | 810 000|
| | |45 ֆուտ` օգտագործված | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|23.|8609 |Մետաղական բեռնարկղ` կոնտեյներ |հատ |1 | 243 000|
| | |45 ֆուտ` օգտագործված | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|24.|8609 |Մետաղական բեռնարկղ` կոնտեյներ |հատ |1 | 162 000|
| | |45 ֆուտ` օգտագործված | | | |
|___|________|__________________________________|____|______|_________|
|25.|9403 |Մետաղական տակդիր` կոճի |կգ |1020 | 162 000|
| | |փաթաթվածքը քանդելու համար | | | |
|___________________________________________________________|_________|
| Ընդամենը` |6 401 976|