ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1956-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
i
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 25-ի
N 1956-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2016 թ. հուլիսի 6-ի
N 592-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
Վ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի նախագահ (ազգային
կոմիտեի նախագահ)
Ա. Մեսրոպյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
Է. Ղուկասյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական
կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության
ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Մխիթարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության պետի
տեղակալ
Ա. Հակոբյան - ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և
զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵԱԿՕ-ի
և բազմակողմ կրթամշակութային համագործակցության
բաժնի երկրորդ քարտուղար
Թ. Վարդանյան - Երևանի պետական համալսարանի ֆիզիկական
աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի
վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր (համաձայնությամբ)
Ս. Խաչատրյան - ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային
համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի
դասախոս (համաձայնությամբ)
Վ. Թոքմաջյան - «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային
հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ
բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող,
տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
(համաձայնությամբ)
Տ. Բաղդասարյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի
պետ (ազգային կոմիտեի քարտուղար)»: