Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1967-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ վերանվանելու մասին» N 1521-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը.

i

2) որոշման N 1 հավելվածի 25-28-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Խորհուրդը կազմված է 11 անդամից:

26. Խորհրդի անդամներն են`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (խորհրդի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար.

3) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.

4) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ.

7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ.

8) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ.

9) Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական.

10) «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ).

11) Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ):

27. Սույն կանոնադրության 26-րդ կետում նշված պետական մարմինների ղեկավարները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալը խորհրդի կազմում ընդգրկված են համարվում ի պաշտոնե: Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան խորհրդականին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան տեղակալին խորհրդի անդամ են նշանակում, համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ` խորհրդի որոշմամբ:

28. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն է, որն անձամբ նախագահում է խորհրդի նիստերը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները` խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1967-Ն
Որոշում