Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1972-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող` 250 586 117 դրամ սկզբնական արժեքով 7809,9 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 77489/80543 բաժնային սեփականության իրավունք):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքի 5-րդ հարկից 4 713 389,5 դրամ սկզբնական արժեքով 146,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք 1) ամրացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի տեղակայման նպատակով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված վարչական շենքից 245 872 727,5 դրամ սկզբնական արժեքով 7663 քառ. մետր մակերեսով տարածքները և 0,262 հա հողամասը (շենքի զբաղեցրած 0,262 հա հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատերն ունի 77489/80543 բաժնային սեփականության իրավունք) (այսուհետ` անշարժ գույք 2) ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, իրականացնել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված` համապատասխանաբար 1-ին անշարժ գույքի և 2-րդ անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

5. Սույն որոշման 3-րդ կետում նշված 2-րդ անշարժ գույքից 5 367 937,8 դրամ սկզբնական արժեքով 167,3 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` Կազմակերպություն):

6. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, երկամսյա ժամկետում, Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 5-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին:

i

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Անշարժ գույք հետ վերցնելու, ամրացնելու և անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 314-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերը:

8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի սպասարկման ծառայությունները մատուցվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2019
N 1972-Ա
Որոշում