Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2020 թվականի N 31-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 32-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ, 35-րդ հոդվածի 5-րդ մասերի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի «Ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը, ինչպես նաև ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում թաղման նպաստը նշանակելու և վճարելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 635-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 11-րդ կետը «սահմանելու օրն է» բառերից հետո լրացնել «, երբվանից նշանակվում է հաշմանդամության նպաստը» բառերով,

i

բ. 16-րդ կետից հանել «այդ օրվանից հետո» բառերը և լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Ընդ որում, սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,

i

գ. 29-րդ կետից հանել «2-րդ,» բառը, իսկ կետը «հաջորդող ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, 2-րդ կետով սահմանված կարգով վերականգնվելու դեպքում` 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից» բառերով,

i

դ. 30-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Սույն ենթակետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,

i

ե. 31.1-ին կետից հանել «Այս դեպքում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:» նախադասությունը,

i

զ. 31.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.2-րդ և 31.3-րդ կետերով.

«31.2. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին:

31.3. Սույն կարգի 31.1-ին և 31.2-րդ կետերում նշված դեպքերում էլեկտրոնային շտեմարանում կատարվում է նպաստառուի նպաստն ստանալու իրավունք ունեցող անձի տվյալների փոփոխություն:»,

i

է. 49-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «, ինչպես նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքերի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով» բառերով,

i

բ. 15-րդ կետից հետո լրացնել կետով հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

«15.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 14-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:».

i

գ. 16-րդ կետը «վկայականը» բառից հետո լրացնել «կամ մահվան փաստը հավաստող փաստաթուղթը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 17

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2020
N 31-Ն
Որոշում