ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2020 թվականի N 52-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 136-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1758-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում`
i
ա. հինգերորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,
բ. վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«հանքավայրերն ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում` ստորերկրյա հանքային ջրերի) դասակարգումը` մարզի ներուժի հետագա աճի կամ սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ` լիազոր մարմնի ղեկավարին.
ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ վերլուծության իրականացումը` ըստ մարզերի, օգտակար հանածոների տեսակների (այդ թվում` ստորերկրյա հանքային ջրերի) և դրանց փոփոխությունն ըստ տարիների` լիազոր մարմնի ղեկավարին պաշարների հետագա օգտագործման տրամադրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ.
օգտակար հանածոների պաշարների քանակական շարժի` ըստ մարզերի, տարիների, օգտակար հանածոների տեսակների վերլուծումը` նոր օգտակար հանածոների պաշարների ուսումնասիրման կամ արդեն իսկ հաստատված պաշարների շահագործման նպատակահարմարության վերաբերյալ լիազոր մարմնի ղեկավարին առաջարկությունների ներկայացմամբ` կապված օգտակար հանածոների պաշարների քանակական ծավալների փոփոխության հետ.».
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում`
ա. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման վերաբերյալ ամփոփ (համաձայն հավելվածի) կամ մասնակի (ըստ պահանջի` հավելվածով սահմանված կետերի) տեղեկատվության տրամադրում:»,
բ. ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» պարբերությամբ.
«ե) հանքավայրի (տեղամասի), հանքերևակման (մետաղային, ոչ մետաղային և ստորերկրյա հանքային ջրերի) պաշարների կամ կանխատեսումային ռեսուրսների առկայության և հանքային իրավունքով ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:»,
գ. երրորդ պարբերությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը» բառերով.
i
3) որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 23
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 23-ի
N 52-Ն որոշման
ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընդհանուր տեղեկություններ հանքային շրջանի մասին
2. Հանքային շրջանի երկրաբանական կառուցվածքը
3. Հանքային շրջանի հիդրոերկրաբանական պայմանները
4. Աշխատանքների մեթոդիկան և ծավալները
5. Տեղամասի երկրաբանական կառուցվածքը և հիդրոերկրաբանական պայմանները
6. Հետազոտական աշխատանքների հիմնական արդյունքները
7. Հանքավայրի որակական բնութագիրը
8. Շահագործական պաշարների հաշվարկը
9. Աղյուսակային նյութեր
10. Գծագրական նյութեր