ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2020 թվականի N 49-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 468-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՆԻԹԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 468-Ա որոշման հավելվածի ցանկում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-36-րդ կետերով.
._________________________________________________________________________.
|22.|9606|Պլաստմասսայե կոճակներ |կգ | 200| 3000000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|23.|5604|Ռետինե թել |կգ | 2000| 5000000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|24.|5808|Հյուսած ժապավենաթել` կտորով |կգ | 150| 2250000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|25.|5808|Հյուսած ժապավենաթել` այլ |կգ | 150| 2250000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|26.|3920|Պլաստիկ թաղանթ պիտակների տպագրման |կգ | 300| 3000000|
| | |համար | | | |
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|27.|3207|Պատրաստի գունանյութ պիտակների տպագրման |կգ | 100| 1500000|
| | |համար | | | |
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|28.|5807|Պիտակներ` տպված |հատ | 100000| 3000000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|29.|5807|Պիտակներ` գործած |հատ | 150000| 6000000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|30.|3923|Պլաստմասսայե տուփ` փետուրե արտադրանքի |հատ | 75000| 18750000|
| | |վրա կարելու համար | | | |
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|31.|5903|Քաթան նրբախավով` բամբակե մանվածքից |մ2 | 155000| 113150000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|32.|6001|Քաթան նրբախավով` քիմիական թելերից |մ2 | 400000| 292000000|
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|33.|5309|Վուշի գործվածք` վուշի մանրաթելերի 85% |մ2 | 400000| 600000000|
| | |բաժին կամ ավելի պարունակությամբ - | | | |
| | |սպիտակեցրած | | | |
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|34.|5309|Վուշի գործվածք` վուշի մանրաթելերի 85% |մ2 | 400000| 600000000|
| | |բաժին կամ ավելի պարունակությամբ - այլ | | | |
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|35.|5309|Վուշի գործվածք` վուշի մանրաթելերի 85% |մ2 | 400000| 600000000|
| | |պակաս պարունակությամբ - սպիտակեցրած | | | |
|___|____|_______________________________________|____|_______|___________|
|36.|5309|Վուշի գործվածք` վուշի մանրաթելերի 85% |մ2 | 400000| 600000000|
| | |պակաս պարունակությամբ - այլ | | | |
._________________________________________________________________________.
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «8 654 831 000» թիվը փոխարինել «11 504 731 000» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 23
Երևան