ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2020 թվականի N 99-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 665-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 30-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 665-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետի «մինչև 2019 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի մայիսի 1-ը էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով» բառերով.
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունվարի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2020 թ.
հունվարի 30-ի
N 99-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2017 թ. հունիսի 30-ի
N 665-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան - ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (աշխատանքային խմբի
ղեկավար) (համաձայնությամբ)
Ս. Գալյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի համաղեկավար)
Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Վ. Հովհաննիսյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
(համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական
դեպարտամենտի պետի տեղակալ
Ն. Գաբրիելյան - Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Մելիքյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես
կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
(համաձայնությամբ)
Գ. Թովմասյան - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ)
Վ. Հարությունյան - ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ
(համաձայնությամբ)
Վ. Շահնազարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական
վարչության թիվ 3 բաժնի պետ
Ա. Անտոնյան - ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ
Կ. Սահակյան - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի
քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և
ընտրական հանցագործությունների քննության
վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր
հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
(համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր
վարչության բաժանմունքի պետ
Լ. Սահակյան - Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության
պետ (համաձայնությամբ)
Վ. Այդինյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
Ն. Զեյնալյան - ՀՀ արդարադատության նախարարի օգնական
Ա. Խաչատրյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական
տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական
համակարգերի փոփոխությունների կառավարման և
ազդեցությունների գնահատման բաժնի գլխավոր հարկային
տեսուչ
Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների
հանձնաժողովի քարտուղար»: