ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունվարի 2020 թվականի N 97-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված 3320000 դրամ համախառն հաշվեկշռային արժեքով, 400423 դրամ կուտակված մաշվածությամբ, 2919577 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (հիմնական միջոցներ)` համաձայն հավելվածի, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կնքման և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի էստրադային ջազ-նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. փետրվարի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի հունվարի 30-ի
N 97-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|հ/հ|Գույքի անվանումը |Գույքային|Ձեռք- | Գույքի |
| | |համարը |բերման|_____________________________|
| | | |տարե- |համախառն |կուտակված|հաշվե- |
| | | |թիվը |հաշվե- |մաշվածու-|կռային |
| | | | |կռային |թյունը |արժեքը |
| | | | |արժեքը |(դրամ) |(դրամ) |
| | | | |վերագնա- | | |
| | | | |հատումից | | |
| | | | |հետո | | |
| | | | |(դրամ) | | |
|___|__________________|_________|______|_________|_________|_________|
| |Ընդամենը` | | | 3320000| 400423| 2919577|
|___|__________________|_________|______|_________|_________|_________|
| |Հիմնական միջոցներ | | | 3320000| 400423| 2919577|
|___|__________________|_________|______|_________|_________|_________|
|1. |Ռոյալ «Բլյուտներ» | 001|1977 | 3320000| 400423| 2919577|
._____________________________________________________________________.