Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 փետրվարի 2020 թվականի N 120-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`

1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության նախագծի լրամշակման նպատակով`

1) ստեղծել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաստատել ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին` ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարության լրամշակված նախագիծը մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 3-ի

N 120-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ռ. Բադասյան        - ՀՀ արդարադատության նախարար (խմբի ղեկավար)

 

    Ք. Գրիգորյան       - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

                        (խմբի ղեկավարի տեղակալ)

 

    Ա. Այվազյան        - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,

                         արդարադատության առաջին դասի խորհրդական

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Եսայան          - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության

                         գնդապետ

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության

                         գնդապետ

 

    Ա. Ղուկասյան       - ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ

 

    Մ. Բաբայան         - ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության

                         գեներալ-մայոր

 

    Ա. Մարտիրոսյան     - ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական

                         ծառայությունում մինչդատական վարույթի

                         օրինականության նկատմամբ հսկողության վարչության

                         պետ (համաձայնությամբ)

 

    Ն. Սարգսյան        - ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության պետի

                         տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

    Ա. Չիլինգարյան     - ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության

                         ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

    Վ. Հովսեփյան       - ՀՀ ոստիկանության ՔՀ գլխավոր վարչության պետի

                         տեղակալ, 1-ին վարչության պետ, ոստիկանության

                         գնդապետ

 

    Հ. Հակոբյան        - ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական

                         ապահովման և վիճակագրության վարչության պետի

                         պաշտոնակատար (համաձայնությամբ)

 

    Ա. Ավոյան          - ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական

                         փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության

                         փոխգնդապետ

 

    Վ. Սահակյան        - ՀՀ ոստիկանության ՀԿԱ վարչության պետի տեղակալ,

                         ոստիկանության փոխգնդապետ

 

    Ս. Մարտիրոսյան     - ՀՀ ոստիկանության զորքերի մարտական պատրաստության

                         բաժնի պետ, գնդապետ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 3-ի

N 120-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

1. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը լրամշակող միջգերատեսչական աշխատանքային խումբը (այսուհետ` խումբ) ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը լրամշակելու նպատակով կազմակերպում է նիստեր, անցկացնում քննարկումներ, հավաքագրում անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, ամփոփում ստացված և հավաքագրված տեղեկատվությունը, նիստերի և քննարկումների արդյունքները, ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Խումբը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Խմբի ղեկավարը`

1) ղեկավարում է խմբի աշխատանքները.

2) կազմակերպում է քննարկումներ.

3) նշանակում է խմբի նիստի անցկացման վայրը, օրը.

4) հաստատում խմբի նիստի օրակարգը.

5) հրավիրում և նախագահում է խմբի նիստերը, ներկայացնում խմբին այլ մարմիններում և կազմակերպություններում.

6) իրականացնում է խմբի աշխատանքների համակարգման համար անհրաժեշտ այլ գործողություններ:

4. Աշխատանքային խմբի ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է խմբի ղեկավարի տեղակալը` օգտվելով նույն լիազորություններից:

5. Խումբն իր աշխատանքներն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է խմբի նախագահը:

6. Խումբն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:

7. Խմբի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

8. Անհրաժեշտության դեպքում խմբի ղեկավարի որոշմամբ կարող են ստեղծվել աշխատանքային ենթախմբեր, խմբի աշխատանքներին մասնակցելու համար կարող են հրավիրվել ազգային կամ միջազգային փորձագետներ, ինչպես նաև ոստիկանության կամ արդարադատության ոլորտում գործունեության առնվազն 3 տարվա փորձառություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.02.2020
N 120-Ա
Որոշում