Սեղմել Esc փակելու համար:
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 փետրվարի 2020 թվականի N 221-Ա

 

ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած` հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. փետրվարի 21-ի

N 221-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Ա. Հարությունյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                           նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

    Կ. Բրուտյան          - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

 

    Վ. Տերտերյան         - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                           նախարարի տեղակալ

 

    Ա. Սմբատյան          - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

    Տ. Վիրաբյան          - Երևանի  քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Վ. Մովսիսյան         - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Տ. Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

    Հակոբյան               (համաձայնությամբ)

                   

    Ա. Իսկանդարյան       - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն

                           (համաձայնությամբ)

 

    Հ. Ղազանչյան         - «Հայաստանի թատերական գործիչների միություն»

                           հասարակական կազմակերպության նախագահ

                           (համաձայնությամբ)

 

    Ռ. Բաբայան           - «Երևանի  Հովհ. Թումանյանի անվան պետական

                           տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

                           (համաձայնությամբ)

 

    Ք. Մանարյան          - Ե. Մանարյանի որդի (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.02.2020
N 221-Ա
Որոշում