Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 529-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 20-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 9-ի

N 529-Ա որոշման

 

«ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

.____________________________________________________________________.

|NN |ԱՏԳԱԱ-Ի|Անվանումը                      |Չափի|Քանակը |Արժեքը     |

|ը/կ|ծածկա- |                               |միա-|       |(դրամ)     |

|   |գիրը   |                               |վորը|       |           |

|___|_______|_______________________________|____|_______|___________|

| 1 |    2  |    3                          | 5  |   6   |  8        |

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|1. |5503   |Պոլիէֆիրային մանրաթել          |կգ  |1200000|  900000000|

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|2. |5202   |Բամբակյա մանրաթելի թափոն       |կգ  |2000000|  720000000|

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|3. |5201   |Բամբակյա մանրաթել              |կգ  |2000000|  960000000|

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|4. |4822   |Թելի փաթաթման թղթյա կոն        |կգ  |  90000|  160000000|

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|5. |5601   |Բամբակյա մանածագործական        |կգ  |2000000|  925000000|

|   |       |նյութերից պատրաստված արտադրանք |    |       |           |

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|6. |6310   |Լաթեր` օգտագործված կամ նոր     |կգ  |2000000|  500000000|

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|7  |3403   |Միջոցներ` տեքստիլ նյութերի,    |կգ  |  40000|   35000000|

|   |       |կաշիների, մորթիների և  այլ     |    |       |           |

|   |       |նյութերի մշակման համար,        |    |       |           |

|   |       |քսանյութեր (միջոցներ)          |    |       |           |

|   |       |մանածագործական նյութերի        |    |       |           |

|   |       |մշակման համար                  |    |       |           |

|___|_______|_______________________________|____|_______|___________|

|8. |5101   |Բուրդ, չսանդերքագզված          |կգ  |  40000|  130000000|

|________________________________________________________|___________|

|            Ընդամենը                                    | 4330000000|

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 529-Ա
Որոշում