| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2020 թվականի N 578-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 500-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ կատարելու մասին» N 500-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 2-րդ կետում «2020 թվականի հունվարի 1-ից հետո» բառերը փոխարինել «2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ» բառերով.
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և» բառերը.
3) 3-րդ կետը «շահառու հանդիսացող անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց)» բառերով, իսկ «իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց» բառերից հետո` «ոչ պակաս, քան 10,0 հազ. դրամ և» բառերով.
4) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
«2.1) ովքեր բավարարում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 30-ի N 412-Լ որոշմամբ սահմանված շահառու համարվելու պայմանները:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո` անմիջապես:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. ապրիլի 17
Երևան