ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2020 թվականի N 402-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2020 թվականի մարտի 30-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՍՎԵՏ-ՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 2-րդ կետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 26-ի
N 402-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՍՎԵՏ-ՏԵՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
.____________________________________________________________.
|NN |ԱՏԳԱԱ-ի|Անվանումը |Չափի|Քանակը |Արժեքը |
|ը/կ|ծածկա- | |միա-| |(դրամ) |
| |գիրը | |վորը| | |
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|1. |6001 |Կտորեղեն |կգ |140 000| 554 880 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|2. |6004 |Կտորեղեն |կգ | 80 000| 268 800 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|3. |6006 |Կտորեղեն |կգ |380 000|1 329 600 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|4. |6002 |Կտորեղեն |կգ | 40 000| 153 600 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|5. |5508 |Կարի թել |կգ | 5 000| 15 000 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|6. |5402 |Կարի թել |կգ | 4 000| 15 041 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|7. |9606 |Կոճակներ |կգ | 17 000| 157 920 000|
|___|_______|_____________________|____|_______|_____________|
|8. |9607 |Կայծակ-ճարմանդներ |կգ |110 570| 14 580 000|
|______________________________________________|_____________|
| Ընդամենը |2 509 421 000|
.____________________________________________________________.