ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2020 թվականի N 546-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. «Թեղուտ Մայնինգ» ՓԲ ընկերության պոչամբարի պատվարի կայունության վերաբերյալ «Գեոտեխմին» ընկերության հետազոտության զեկույցի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. մայիսի 8-ի
N 546-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ԹԵՂՈՒՏ ՄԱՅՆԻՆԳ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊՈՉԱՄԲԱՐԻ ՊԱՏՎԱՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ԳԵՈՏԵԽՄԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Գ. Շախբազյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային
անվտանգության տեսչական մարմնի ղեկավար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային
անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և
հողօգտագործման վերահսկողության վարչության պետ
Մ. Մուրադյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների
աշխատանքների համակարգման գրասենյակի շրջակա
միջավայրի և տեխնիկական անվտանգության ոլորտների
համակարգման և մեթոդաբանության վարչության գլխավոր
մասնագետի պաշտոնակատար
Ա. Ավագյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ընդերքի և
հողերի պահպանության քաղաքականության վարչության
ընդերքի պահպանության քաղաքականության բաժնի
գլխավոր մասնագետ
Ս. Մարգարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ
պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի
տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
(համաձայնությամբ)
Կ. Կարապետյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության բնակչության պաշտպանության և աղետների
ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների
բաժնի պետ, փ/ծ գնդապետ
Ս. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության պետ
Գ. Թորոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ընդերքի վարչության
ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականության մշակման
բաժնի գլխավոր մասնագետ
Ռ. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲ
ընկերության ջրամբարների պատասխանատու
(համաձայնությամբ)
Ա. Հովսեփյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և
գիտատեխնիկական նորմավորման վարչության
գիտատեխնիկական քաղաքականության բաժնի պետ
Ա. Բարսեղյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի
շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական
տեսուչ
Ա. Անտոնյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի
շահագործման վերահսկողության բաժնի ավագ պետական
տեսուչ
Հ. Փալանջյան - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության
տեխնիկական տնօրեն, հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)
Ս. Զումայան - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր
հիդրոերկրաբան (համաձայնությամբ)
Գ. Գաբրիելյան - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության
հիդրոտեխնիկ (համաձայնությամբ)
Հ. Մկրտչյան - «ՀայՀիդրոէներգաՆախագիծ» ՓԲ ընկերության
հիդրոերկրաբան (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 27.05.2020 թիվ 636-Ա, 15.06.2020 թիվ 699-Ա որոշումներ)