ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2020 թվականի N 1082-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 767-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք փոխանցելու և գույքի նվիրատվության մասին» N 767-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությանը` «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հանձնված` 36677288 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկը` պոլիպրոպիլենից, 5686101 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի ենթաշերտը` սպունգանման ծածկույթից, 505783 դրամ մաքսային արժեքով արհեստական խոտածածկի պլ. ծածկույթը` պոլիեթերային նյութերից, 955049 դրամ մաքսային արժեքով ունիվերսալ սոսինձը (այսուհետ` գույք) փոխանցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:».
2) որոշման 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերում «5 օրվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան