Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 752-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1116-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 752-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին» N 752-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման վերնագիրը «ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բառերից հետո լրացնել «ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ» բառերով.

i

2) որոշման 1-ին կետում «5.5» թիվը փոխարինել «5.0» թվով, «1.25» թիվը փոխարինել «0.94605» թվով, իսկ «N 5 հավելվածի» բառերից հետո լրացնել «, Սևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից 0.5 հեկտար հողամասը (որից` 0.30395 հեկտարը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը` հատուկ ջրափրկարարական ջոկատի կենտրոնական կայանի (բազայի) շենքի կառուցման համար` համաձայն N 6 հավելվածի» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

4) որոշումը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                               Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1116-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 7-ի

N 752-Ն որոշման

________________________________

ԻՐՏԵԿ - տեղանքի իրադրության հատակագիծը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 2-ի

N 1116-Ն որոշման

 

«Հավելված N 6

ՀՀ կառավարության

2012 թվականի հունիսի 7-ի

N 752-Ն որոշման

________________________________

ԻՐՏԵԿ - տեղանքի իրադրության հատակագիծը չի բերվում

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2020
N 1116-Ն
Որոշում