| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 2020 թվականի N 1169-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 968-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերը հաստատելու մասին» N 968-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
1) 14-րդ կետի 1-ին ենթակետը «բերելու» բառից հետո լրացնել «կամ մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու» բառերով.
2) 15-րդ կետը «երեխայի» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող» բառերով, «բերված» բառից հետո լրացնել «կամ կառուցվող» բառերով, իսկ «գույքը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ծնողը հանդիսանում է շահառու, եթե ինքը և երեխան (երեխաները) նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:».
3) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է`
1) մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը.
2) մարզային բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը:
Անձը, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ: Մեկ բնակարանի ձեռքբերման շրջանակներում (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում) միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մեկ շահառուի:».
4) 17-րդ կետի 1-ին ենթակետը «բերվում» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկը տրամադրվում է» բառերով.
5) 17-րդ կետի 2-րդ ենթակետը «գինը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերով.
6) 17-րդ կետի 3-րդ ենթակետը «տոկոս» բառից հետո լրացնել «(բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին)» բառերով.
7) 17-րդ կետի 5-րդ ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «կամ կառուցվող անհատական բնակելի տան» բառերով.
8) 17-րդ կետի 6-րդ ենթակետում «բնակարանն» բառը փոխարինել «բնակարանը կամ անհատական բնակելի տունն» բառերով.
9) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է`
1) ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը.
2) անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած հիփոթեքային վարկի (եթե վարկը տրամադրվում է փուլային` հերթական փուլի) 10 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար վարկի 10 տոկոս, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը:».
10) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը (ներառյալ 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար սահմանված հավելումը) կազմում է 2 մլն դրամ: Եթե հիփոթեքային վարկը տրամադրվում է փուլերով, ապա 18-րդ կետում և սույն կետում նշված առավելագույն չափը կիրառվում է հիփոթեքային վարկի ամբողջ գումարի նկատմամբ: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ):».
11) 25-րդ կետը «վարկ» բառից հետո լրացնել «(այդ թվում` անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ)» բառերով.
12) 26-րդ կետի 2-րդ ենթակետը «գինը» բառից հետո լրացնել «կամ կառուցվող անշարժ գույքի գնահատվող շուկայական առավելագույն գինը» բառերով.
13) 26-րդ կետի 3-րդ ենթակետում «շահառուն» բառը փոխարինել «երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ շահառուն» բառերով, իսկ «օրը,» բառից հետո լրացնել «իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, նաև կազմակերպության կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել,» բառերով.
14) 27-րդ կետում`
ա. նախաբանից հանել «օրվան հաջորդող» բառերը,
բ. 1-ին ենթակետը «10 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը)» բառերով,
գ. 2-րդ ենթակետը «50 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը)» բառերով,
դ. 3-րդ ենթակետը «15 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը)» բառերով,
ե. 4-րդ ենթակետը «70 տոկոսի» բառերից հետո լրացնել «չափով (բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը)» բառերով.
15) 28-րդ կետի 7-րդ ենթակետում և 30-րդ կետի 8-րդ ենթակետում «շահառուի անվամբ կազմակերպությունում բացված» բառերը փոխարինել «կազմակերպության» բառով.
16) 28-րդ կետի 7-րդ ենթակետը «կնքվելուց» բառից հետո լրացնել «(իսկ եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին, վարկը փաստացի հատկացնելուց)» բառերով.
17) 30-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը «բերվող» բառից հետո լրացնել «կամ կառուցվող» բառերով, «դ» պարբերությունից հանել «օրվան հաջորդող» բառերը, իսկ ենթակետը «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» պարբերությամբ.
«ե. եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով, ապա կազմակերպության հավաստումը, որ իր կողմից իրականացված վերջին մոնիթորինգի արդյունքում հիփոթեքային վարկի նպատակայնության հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել (մոնիթորինգի իրականացման օրը, ամիսը, տարեթիվը).»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի
Երևան