ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2020 թվականի N 1184-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 786-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՄԱ ԿՈՄՊՐԵՍՈՐ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 786-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3-10-րդ կետերը.
2) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-14-րդ կետերով.
._________________________________________________________________________.
|11.|7614900000|Ալյումինե |Մետաղի շերտը |կգ |500 |Անգլիա | 1551294|
| | |մետաղալար |նստեցնող | | | | |
| | | |հաստոցի | | | | |
| | | |համար | | | | |
|___|__________|___________|_____________|___|_______|_________|__________|
|12.|7505220000|Նիկել- |Մետաղի շերտը |կգ |27.2 |ԱՄՆ | 766522|
| | |ալյումինե |նստեցնող | | | | |
| | |մետաղալար |հաստոցի | | | | |
| | | |համար | | | | |
|___|__________|___________|_____________|___|_______|_________|__________|
|13.|7223009900|Չժանգոտվող |Մետաղի շերտը |կգ |30 |Իտալիա | 152177|
| | |պողպատից |նստեցնող | | | | |
| | |մետաղալար |հաստոցի համար| | | | |
| | |1.6 մմ | | | | | |
| | |հաստությամբ| | | | | |
| | |(AISI 316 | | | | | |
| | |ISI) | | | | | |
|___|__________|___________|_____________|___|_______|_________|__________|
|14.|7904000000|Ցինկից |Մետաղի շերտը |կգ |480 |Գերմանիա | 1123373|
| | |մետաղալար |նստեցնող | | | | |
| | | |հաստոցի համար| | | | |
._________________________________________________________________________.
«.
3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «33 449 002» թիվը փոխարինել «31 010 966» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի
Երևան