ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 2020 թվականի N 818-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1833-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1833-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և 2-րդ կետից հանել «անհատական» բառը.
i
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. հուլիսի 20-ի
N 818-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. դեկտեմբերի 9-ի
N 1833-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ արդարադատության նախարարի աոաջին տեղակալ
- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարի տեղակալ
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
- ՀՀ վարչապետի խորհրդական
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
- Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության
վարչության պետ
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և
քաղաքաշինության վարչության խորհրդական (հանձնաժողովի քարտուղար)»: