Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հուլիսի 2020 թվականի N 1196-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետի, 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության նոր առաջացած տարածական տվյալների ու տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին» N 86-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմինները քարտեզագրագեոդեզիական ֆոնդի արդիականությունն ապահովելու նպատակով մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրում են նախորդող տարվա ընթացքում նոր առաջացած տարածական տվյալների և տեղագրական տարրեր պարունակող օբյեկտների վեկտորային (dwg/dxf, dgn, shapefile ֆորմատներով), ռաստրային (tif, img, Geotif, GRID ֆորմատներով) և տվյալների բազա (Exel, Access և այլ ֆորմատներով) տարբերակների վերաբերյալ տեղեկատվություն իրենց համապատասխան հատկանիշային տվյալներով` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել համայնքների ղեկավարներին մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը Կադաստրի կոմիտեին տրամադրել սույն որոշման 1-ին կետում նշված տվյալները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-4-րդ կետերով.

i

«3. Պետական կառավարման համակարգի մարմիններին` իրենց վերապահված գործառույթների իրականացման գործընթացում նախատեսվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ պլանավորելիս համապատասխան նախագծերը կարծիքի ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

4. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ամբողջական և լիարժեք տեղեկատվական բանկի վարման նպատակով առաջարկել սույն որոշման 1-ին կետում չնշված այլ պետական մարմիններին և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախագծերի իրականացման արդյունքում ստեղծված հատակագծային (քարտեզագրական) նյութերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդում ընդգրկելու նպատակով:»:

3) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի հուլիսի 16-ի

N 1196-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հունվարի 16-ի

N 86-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՎ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՏԱՐՐԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

._____________________________________________________________________|

|Պետական կառավարման     |Նոր առաջացած     |Նոր առաջացած տարածական     |

|մարմնի անվանումը,      |տարածական տվյալի |տվյալի, տեղագրական տարրի   |

|լիազորված մարմինները   |և  տեղագրական    |տեսակը և  հատկանիշային     |

|                       |տարրի անվանումը  |տվյալները                  |

|_______________________|_________________|___________________________|

|            1          |        2        |             3             |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ տարածքային          |1. Վարչական      |1) մարզային                |

|կառավարման և           |սահմաններ        |2) համայնքային             |

|ենթակառուցվածքների     |                 |3) բնակավայրերի            |

|նախարարություն         |                 |(նախկին համայնքների        |

|                       |                 |վարչական սահմանները)       |

|ՀՀ շրջակա միջավայրի    |_________________|___________________________|

|նախարարություն         |2. Ջրագրություն  |1) ջրամբարներ              |

|                       |                 |2) ջրանցքներ               |

|                       |                 |3) հիդրոէլեկտրակայաններ    |

|                       |                 |4) ջրագծեր                 |

|                       |                 |6) ջրաղբյուրներ, կառուցապատ|

|                       |                 |աղբյուրներ, շատրվաններ և   |

|                       |                 |ցայտաղբյուրներ             |

|                       |                 |7) կապտաժներ, պոմպակայաններ|

|                       |                 |8) խմելու ջրի մաքրման      |

|                       |                 |կայաններ                   |

|                       |                 |9) կեղտաջրերի մաքրման      |

|                       |                 |կայաններ,                  |

|                       |                 |10) ջրհորներ, խորքային     |

|                       |                 |հորեր                      |

|                       |                 |11) թունելներ              |

|                       |                 |12) լճեր                   |

|                       |                 |13) գետեր                  |

|                       |                 |14) լեռները                |

|                       |                 |15) դաշտավայրերը           |

|                       |                 |16) բարձրավանդակները       |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ տարածքային          |3. Երկաթգծերի    |1) երկաթգծեր               |

|կառավարման և           |ենթակառուցվածք   |2) կայարաններ և  կայաններ  |

|ենթակառուցվածքների     |                 |3) թունելներ               |

|նախարարություն,        |                 |4) կամուրջներ              |

|                       |                 |5) մետրոպոլիտեն            |

|ՀՀ բարձր               |_________________|___________________________|

|տեխնոլոգիական          |4. Ավտոճանա-     |1) ավտոճանապարհներ (տարբեր |

|արդյունաբերության      |պարհների         |կարգի)                     |

|նախարարություն         |ենթակառուցվածք   |2) կառուցվող ճանապարհներ   |

|                       |                 |3) էստակադներ              |

|                       |                 |4) կամուրջներ              |

|                       |                 |5) ավտոկայաններ            |

|                       |                 |6) ավտոմայրուղիներ,        |

|                       |                 |խճուղիներ, գրունտային      |

|                       |                 |ճանապարհներ                |

|                       |                 |7) կապի գծեր (մալուխներ)   |

|                       |                 |8) թունելներ               |

|                       |_________________|___________________________|

|                       |5. Հեռուստա- և   |                           |

|                       |ռադիոաշտարակներ  |                           |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ տարածքային          |6. Գազատարներ    |                           |

|կառավարման և           |_________________|___________________________|

|ենթակառուցվածքների     |7. Էլեկտրագծեր,  |                           |

|նախարարություն         |ենթակայաններ     |                           |

|                       |_________________|___________________________|

|                       |8. Ընդերքի       |1) հանքավայրեր             |

|                       |տեղամասեր        |2) ուսումնասիրվող տարածքներ|

|                       |                 |3) հետախուզահորեր և        |

|                       |                 |հանքահորեր                 |

|                       |_________________|___________________________|

|                       |9. Ատոմա- և      |                           |

|                       |ջերմակայաններ,   |                           |

|                       |այլընտրանքային   |                           |

|                       |էլեկտրական       |                           |

|                       |կայաններ         |                           |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ էկոնոմիկայի         |10. Գյուղատնտե-  |1) գյուղատնտեսական         |

|նախարարություն         |սություն         |նշանակության հողատեսքեր    |

|                       |                 |2) անասնապահական ֆերմաներ  |

|                       |                 |3) անջրդի և  ջրովի         |

|                       |                 |հողատեսքեր                 |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ շրջակա միջավայրի    |11. Բնություն    |1) բնության հատուկ         |

|նախարարություն         |                 |պահպանվող տարածքներ        |

|                       |                 |(արգելոցներ, արգելավայրեր, |

|                       |                 |ազգային պարկեր, բնության   |

|                       |                 |հուշարձաններ)              |

|                       |                 |2) անտառային տարածքներ     |

|                       |_________________|___________________________|

|                       |12. Օդերևութա-   |                           |

|                       |բանական կայաններ |                           |

|                       |                 |                           |

|                       |14. Ջրաչափական   |                           |

|                       |դիտակետեր        |                           |

|                       |                 |                           |

|                       |13. Շրջակա       |                           |

|                       |միջավայրի        |                           |

|                       |մոնիթորինգի      |                           |

|                       |կայաններ         |                           |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ քաղաքացիական        |13. Օդանավակայան-|                           |

|ավիացիայի կոմիտե       |ներ              |                           |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ քաղաքաշինության     |14. Թաղամասեր    |                           |

|կոմիտե համայնքներ      |_________________|___________________________|

|                       |15. Շենքեր և     |1) հիվանդանոցներ, այլ      |

|                       |շինություններ    |բուժհիմնարկներ             |

|                       |                 |2) արդյունաբերական         |

|                       |                 |օբյեկտներ                  |

|                       |                 |3) ուսումնական և  գիտական  |

|                       |                 |հաստատություններ           |

|                       |                 |4) մարզական կառույցներ     |

|                       |                 |5) բնակելի շենքեր          |

|                       |_________________|___________________________|

|                       |16. Գերեզմանոցներ|                           |

|_______________________|_________________|___________________________|

|ՀՀ կրթության,          |17. Պատմության և |1) հնագիտական հուշարձաններ |

|գիտության, մշակույթի և |մշակույթի        |2) պատմական և  մոնումենտալ |

|սպորտի նախարարություն  |հուշարձաններ     |արվեստի հուշարձաններ       |

|                       |                 |(գերեզմաններ, կոթողներ,    |

|                       |                 |կառույցներ)                |

|                       |                 |3) քաղաքաշինական և         |

|                       |                 |ճարտարապետական հուշարձաններ|

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.07.2020
N 1196-Ն
Որոշում