Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 999-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1286-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 999-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» N 999-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 1-ին կետում «և բարոյական» բառերը փոխարինել «բարոյականության, հանրությանը ծառայելու գիտակցման, հանրային շահին հավատարմության, բարեկրթության, հարգալիրության, բարեխղճության և օբյեկտիվության» բառերով.

i

2) 3-րդ կետի «համընդհանուր կանոնների» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով.

3) 6-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«դ) ծառայության ընթացքում պահպանել զգոնություն և չզբաղվել այնպիսի գործողություններով, որոնք կարող են շեղել ծառայության բնականոն ընթացքից` ապահովելով ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը.».

4) 6-րդ կետի «ե» ենթակետը «ազնիվ» բառից հետո լրացնել «և բարեխիղճ» բառերով.

5) 6-րդ կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ «ժե» և «ժզ» ենթակետերով`

«ժե) խստորեն պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը.

ժզ) դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն, ձեռնպահ մնալ ծառայողի համբավն արատավորող անվայել արարք կատարելուց:».

6) 6-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով`

i

«6.1. Եթե ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել վարքագծի կանոնների առերևույթ անհամատեղելի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումում նախատեսված բարեվարքության հարցերով կազմակերպչին:».

i

7) 11-րդ կետի ««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով» բառերը փոխարինել »»Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով:» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.07.2020
N 1286-Ն
Որոշում