ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 2020 թվականի N 842-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2020 թվականի հուլիսի 14-ին, ժամը 12:00-ին կայացած` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2019 թվականին կատարած միջոցառումների մասին խորհրդակցության արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջադրված հարցերի ուսումնասիրության նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` Աշխատանքային խմբի ղեկավարը կարող է Արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջադրված հարցերի ուսումնասիրության նպատակով պետական կառավարման համակարգի մարմինների և նրանց ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ներկայացուցիչներին հրավիրել քննարկման:
3. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) կազմակերպել աշխատանքային խմբի աշխատանքները.
2) երկշաբաթյա պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. հուլիսի 24-ի
N 842-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
է. Աղաջանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի
ղեկավար)
Ս. Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Լ. Ալեքսանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և
անձնակազմի կառավարման վարչության պետ
Ա. Հովսեփյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
խորհրդական (համաձայնությամբ):