ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 օգոստոսի 2020 թվականի N 1352-Ն
ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1164-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն ստեղծելու, դրա կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1164-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի`
i
ա. 3-րդ ենթակետից հանել», իսկ գույքն (բացառությամբ տրանսպորտային միջոցները) ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին» բառերը,
բ. 4-րդ ենթակետում «տրանսպորտային միջոցների» բառերը փոխարինել «գույքի» բառով.
i
2) որոշման 3.1-ին կետում «տրանսպորտային միջոցներն» բառերը փոխարինել «գույքը (այդ թվում` տրանսպորտային միջոցները)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան 3 հասցեում գտնվող` 652,700,000 դրամ սկզբնական արժեքով, 3130.5 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.263275 հեկտար ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը և 0.012182 հեկտար 1/2 բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (վկայական N 07112019-01-0240) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող շարժական գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը: Ընդ որում, անշարժ գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. օգոստոսի 18
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
թիվ 1352-Ն որոշման
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
թիվ 1352-Ն որոշման
Պաշտոնական հրապարակման օրը` 19 օգոստոսի 2020 թվական: