ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2020 թվականի N 1718-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՋԻԱՐՓԻ ՍԻՍԹԵՄՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1859-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 11-րդ կետի «Քանակը» սյունակի «50 000» թիվը փոխարինել «600 000» թվով, 11-րդ կետի «Արժեքը» սյունակի «180 000 000» թիվը փոխարինել «480 000 000» թվով.
2) «Ընդամենը» սյունակի «10 714 000 000» թիվը փոխարինել «11 014 000 000» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հոկտեմբերի
Երևան
| ԻՐՏԵԿ |
Նկատի ունենալով, որ ԻՐՏԵԿ-ին հայտնի չէ, թե երբ է սույն որոշման ընդունման մասին պատշաճ իրազեկվել այն անձանց, որոնց ուղղված է սույն որոշումը, ապա ԻՐՏԵԿ-ը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը չի կարող նշել: |