ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 նոյեմբերի 2020 թվականի N 1218-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 626-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 628-Ա որոշման մեջ «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերը փոխարինել «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերով:
i
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 1043-Ա որոշման մեջ «նախարար Ռուստամ Բադասյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 4
Երևան