ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 նոյեմբերի 2020 թվականի N 1796-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1688-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 15-ի «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույք ներդնելու մասին» N 1688-Ա որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված`
Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, Եղվարդի համայնք, Չարենցի փողոց 196/12 հասցեում գտնվող` 2692,1 քառ. մետր մակերեսով ծննդատան մասնաշենքը` 54,920,000 դրամ գնահատված շուկայական արժեքով, և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,834 հեկտար հողամասը` 42,117,000 դրամ գնահատված շուկայական արժեքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականը` 27122014-07-0070) (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար նոր մասնաշենք կառուցելու նպատակով ներդնել «Նաիրիի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով` դրա գնահատված արժեքին համամասնական չափով ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 ամսվա ընթացքում սահմանված կարգով ապահովել անշարժ գույքի հանձնման-ընդունման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման, գնահատված անշարժ գույքն ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքների իրականացումը:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի
Երևան