ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1841-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» N 1329-Ն որոշման`
1) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
i
2) N 3 հավելվածում`
i
ա. «Սրտաբանություն (կարդիոլոգիա) 4» բառերն ու թիվը փոխարինել «Սրտաբանություն (կարդիոլոգիա) 3» բառերով և թվով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«._____________________________________________________________________.
|Ուռուցքաբանություն | 1 |
._____________________________________________________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի նոյեմբերի 26-ի
N 1841-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2020 թվականի օգոստոսի 13-ի
N 1329-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՀ առողջապահության նախարարություն
._____________________________________________________________________.
| Մասնագիտություն |Քանակ |
|______________________________________________________________|______|
|Լաբորատոր ախտորոշում | 2 |
|______________________________________________________________|______|
|Ընդհանուր վիրաբուժություն | 2 |
|______________________________________________________________|______|
|Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 10 |
|______________________________________________________________|______|
|Ակնաբանություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մանկաբարձություն և գինեկոլոգիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ | 2 |
|______________________________________________________________|______|
|Նյարդաբանություն | 3 |
|______________________________________________________________|______|
|Ուրոլոգիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Ընտանեկան բժշկություն | 6 |
|______________________________________________________________|______|
|Հոգեբուժություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մանկական հոգեբուժություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մանկաբուժություն | 5 |
|______________________________________________________________|______|
|Նեոնատոլոգիա | 2 |
|______________________________________________________________|______|
|Ներքին բժշկություն | 4 |
|______________________________________________________________|______|
|Ինֆեկցիոն հիվանդություններ | 1 |
|______________________________________________________________|______|
|Վնասվածքաբանություն և օրթոպեդիա | 1 |
|______________________________________________________________|______|
|Ճառագայթային ախտորոշում | 4 |
|______________________________________________________________|______|
|Սրտաբանություն /կարդիոլոգիա/ | 3 |
|______________________________________________________________|______|
|Ներզատաբանություն /էնդոկրինոլոգիա/ | 2 |
|______________________________________________________________|______|
|Մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա | 4 |
|______________________________________________________________|______|
|Դատաբժշկական փորձաքննություն | 1 |
|______________________________________________________________|______|
|Մեղրիի հատկացվող տեղեր | 1 |
|______________________________________________________________|______|
|ԸՆԴԱՄԵՆԸ | 58 |
._____________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական: