ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1870-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտները» բառերը փոխարինել «2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք (այսուհետ` շահառու)» բառերով.
2) 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ն է» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 1-ն է, իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետը` 2021 թվականի մարտի 1-ը» բառերով.
3) 6-րդ կետում «2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ» բառերը փոխարինել «2021 թվականի հունիսի 1-ի դրությամբ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի 27
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական: