Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 նոյեմբերի 2020 թվականի N 1907-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 821-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետում «կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «բացել պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշիվ (այսուհետ` գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով.

i

2) որոշման 4-րդ կետում, 5-րդ կետի 3-րդ ենթակետում, հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետում և 19-րդ կետի 1-ին ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «գանձապետական ավանդային» բառերով.

i

3) որոշման հավելվածի 18-րդ կետի 9-րդ ենթակետում և 26-րդ կետի 6-րդ ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «ավանդային» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի 16-րդ կետի`

i

ա. 6-րդ ենթակետում «արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անվամբ բացված` պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվին (այսուհետ` գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով.

բ. 7-րդ ենթակետում «կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով.

i

2) որոշման հավելվածի 20-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի գանձապետական արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.

i

3) որոշման հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետում «կոմիտեի արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.

i

4) որոշման հավելվածի 28-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անվամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 1734-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման 3-րդ կետում «կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «բացել պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշիվ (այսուհետ` գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով.

i

2) որոշման 4-րդ կետում և հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետում «արտաբյուջետային» բառը փոխարինել «գանձապետական ավանդային» բառերով.

3) որոշման հավելվածի 16-րդ կետի`

i

ա. 6-րդ ենթակետում «պետության» բառը հանել, «արտաբյուջետային» բառը փոխարինել «գանձապետական ավանդային» բառերով,

բ. 7-րդ ենթակետում «կենտրոնական գանձապետարանում Հայաստանի

Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով.

i

4) որոշման հավելվածի 20-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի գանձապետական արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.

i

5) որոշման հավելվածի 28-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի անվամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը հաստատելու մասին» N 182-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման հավելվածի 15-րդ կետի`

i

ա. 6-րդ ենթակետում «արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի անվամբ բացված` պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվին (այսուհետ` գանձապետական ավանդային հաշիվ)» բառերով,

բ. 7-րդ ենթակետում «կենտրոնական գանձապետարանում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի արտաբյուջետային հաշիվը» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվը» բառերով.

i

2) որոշման հավելվածի 19-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.

i

3) որոշման հավելվածի 20-րդ կետի 1-ին ենթակետում «գրասենյակի արտաբյուջետային հաշվին» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշվին» բառերով.

i

4) որոշման հավելվածի 27-րդ կետի 6-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի անվամբ գանձապետական արտաբյուջետային հաշիվ» բառերը փոխարինել «գանձապետական ավանդային հաշիվ» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 1

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.11.2020
N 1907-Ն
Որոշում