ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1933-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և այլ միջոցների հաշվին գնվող դեղերի տեխնիկական բնութագրերի կազմման չափորոշիչները հաստատելու մասին» N 502-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) 2.1-ին կետը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերից հետո լրացնել «Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն ՓԲԸ»` հակաուռուցքային դեղերի մասով, «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ` հակաուռուցքային դեղերի մասով» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.3-րդ կետով.
i
«2.3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կարող են ձեռք բերվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշմամբ հաստատված կարգին համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծված չգրանցված դեղեր` ներմուծման հավաստագրի առկայության դեպքում:»:
2. Սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 3
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 դեկտեմբերի 2020 թվական: