ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2020 թվականի N 417-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 468-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի «Սպառողների էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի ապրիլի 14-ի N 41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 468-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հավելվածի 15-րդ կետից հանել «(7 821 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(424 դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի)», «(0,785 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,406 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(1,580 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)», «(0,757 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» և «(1,344 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի)» բառերը.
2) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1 կետով.
i
«15.1. Սույն կարգի 15-րդ կետում նշված ծառայությունների վճարների a1-a7 մեծությունները ընդունվում են սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված վճարներին հավասար.
Աղյուսակ N 1
(առանց ավելացված արժեքի հարկի)
.___________________________________.
|N |Մեծությունը |Վճարի չափը |
|___|____________|__________________|
|1. | a1 |7 930 դրամ/ամիս |
|___|____________|__________________|
|2. | a2 |430 դրամ/ամիս |
|___|____________|__________________|
|3. | a3 |0,796 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|4. | a4 |1,426 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|5. | a5 |1,602 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|6. | a6 |0,768 դրամ/կՎտժ |
|___|____________|__________________|
|7. | a7 |1,363 դրամ/կՎտժ |
.___________________________________.»:
i
3) Հավելվածի 16-րդ կետում «հավասար» բառից հետո լրացնել «սույն կետի» բառերով, իսկ N 1 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ N 1
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)
.__________________________________________________________________.
|N |Սպառողի սպառման |Սպառողի ենթակայանի|Սպառողի էլեկտրահաղորդման |
| |համակարգի լարումը|շահագործման |գծերի շահագործման |
| | |փոխհատուցվող |փոխհատուցվող ծախսերի |
| | |ծախսերի սահմանային|սահմանային մեծությունը |
| | |մեծությունը | |
|___|_________________|__________________|_________________________|
|1. |6 (10) կՎ | 89 217 | 16 522 |
|___|_________________|__________________|_________________________|
|2. |35 կՎ | 356 867 | 28 087 |
|___|_________________|__________________|_________________________|
|3. |110 կՎ | 713 734 | 29 739 |
.__________________________________________________________________.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Ս. Աղինյան
Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական: