ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 դեկտեմբերի 2020 թվականի N 1327-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 737-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 4-ի «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ նշանակելու մասին» N 737-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) 2-րդ կետում «Ս. Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.
i
2) 4-րդ կետում «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Ս. Վ. Սիսեռյանին`» բառերը փոխարինել «ՀՀ փոխվարչապետ (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Տիգրան Ավինյանին`» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 7
Երևան