Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ Դ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2020 թվականի N 288-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. «Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշման NN 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-4 հավելվածների:

2. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 100,000.0 հազար դրամ` Արցախի Հանրապետության մայրաքաղաք` Ստեփանակերտին, կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Երևանի քաղաքապետի

    առաջին տեղակալ                         Հ. Սարգսյան

 

24 նոյեմբերի 2020 թ.

Երևան

_________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
24.11.2020
N 288-Ն
Որոշում