ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
24 նոյեմբերի 2020 թվականի N 289-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 75-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» N 186-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի.
1) եկամուտների գումարը ավելացնել 119,686.2 հազար դրամով,
2) ծախսերի գումարը ավելացնել 119,686.2 հազար դրամով,
2. Որոշման NN 1, 2, 3, 6 և 7 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1-5 հավելվածների:
3. Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 119,686.2 հազար դրամ` Երևան համայնքի սեփականություն հանդիսացող նորակառույց բազմաբնակարան շենքերից` բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորությունների մարման նպատակով` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ հարկեր» հոդվածով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի
առաջին տեղակալ Հ. Սարգսյան
24 նոյեմբերի 2020 թ.
Երևան
_________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2020 թվական: