(ուժը կորցրել է 13.05.2021 թիվ 783-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1973-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 14-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին` իր տնօրինության` «Գեոկոմպլեքս» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած` Երևանի Արաբկիրի Թբիլիսյան խճուղու թիվ 47/4 հասցեում գտնվող 5051,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2,062102 հա մակերեսով հողամասը մասնավորեցնել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի
27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին գնահատված արժեքը և մեկնարկային գինը` 162683.5 հազ. դրամ.
2) աճուրդի հաղթողին է մասնավորեցվում նաև շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2,062102 հա մակերեսով հողամասը` 93289.5 հազ. դրամ կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել երկու աճուրդ, ընդ որում` երկրորդ աճուրդն անցկացնել առաջին աճուրդը չկայանալու դեպքում` 15 օր հետո` նույն պայմաններով.
2) առաջին աճուրդի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդների անցկացման պայմանների, ժամկետների, աճուրդների մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 606.2 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Աճուրդին մասնակցության նախավճարը սահմանել աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ: Հաղթող մասնակցի կողմից սահմանված ժամկետում հետագա վճարումները չկատարելու դեպքում նախավճարը հետ չի վերադարձվում և այն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի 93289.5 հազ. դրամ կադաստրային արժեքը` գանձապետական համապատասխան հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 4
Երևան