Սեղմել Esc փակելու համար:
2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 199-Ն

 

2020-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը, 40-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2020 թվականի դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ դնել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան

 

2020 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2020 թվականի դեկտեմբերի 1-ի

թիվ 199-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի

 

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը: Տաճարի վերևում հայկական այբուբենի «Է» տառն է, ներքևում` հուշադրամի անվանական արժեքը` «30100 ԴՐԱՄ DRAM», իսկ տաճարից աջ` հուշադրամի թողարկման տարեթիվը` 2020: Մակագրություններն են` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

 

Հուշադրամի դարձերեսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանն է` գմբեթի ներսի հատվածի ֆոնին: Մակագրություններն են` «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ», «MOTHER CATHEDRAL OF HOLY ETCHMIADZIN» և «301 303»:

 

Տեխնիկական չափանիշները

 

Անվանական արժեքը 30100 դրամ

    Մետաղը/հարգը      արծաթ 9990

    Տրամագիծը         100,0 մմ

    Քաշը              1000,0 գ

    Որակը             պրուֆ

    Դրամաշուրթը       ընդհատվող ատամնավոր, համարակալված

    Քանակը            301 հատ

 

Նախագծի հեղինակն է «CIT Coin Invest AG» ընկերությունը, Լիխտենշտեյն:

Հուշադրամը հատվել է «B. H. Mayer» դրամահատարանում, Գերմանիա:

 

«Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

________________________

ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
01.12.2020
N 199-Ն
Որոշում