ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 դեկտեմբերի 2020 թվականի N 439-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված` բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների`
i
1) 1.1 կետի վերջին պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախս` էլեկտրոնային ճշտիչով հագեցած հաշվառքի սարքով գրանցված, հաշվարկային ամսվա համար բնական գազի ծախս:».
i
2) 4.1 կետի 2-րդ նախադասությունում «տարածքի արտաքին պատին հնարավոր ամենամոտ կետում» բառերը փոխարինել «տարածքը եզրափակող կառուցվածքի` արտաքինից, տեղակայման համար հնարավոր ամենամոտ մասում» բառերով.
3) 4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.
i
«Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում առևտրային հաշվառքի սարքերը սույն կանոնների 4.6 կետի «գ» ենթակետի համաձայն պետք է համալրվեն բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով: Բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում առևտրային հաշվառքի սարքերը բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով կարող են համալրվել բաժանորդների նախաձեռնությամբ և միջոցներով: Շահագործվող առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի Էլեկտրոնային ճշտիչների տեսակների ցանկը մատակարարը հրապարակում է իր կայքում: Բաժանորդների կողմից (բացառությամբ բնակիչ-բաժանորդների) բնական գազի սպառման պայմանների կամ ծախսային ռեժիմների փոփոխությամբ պայմանավորված առևտրային հաշվառքի սարքերի տեսակի կամ տիպաչափի փոփոխության դեպքում առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման, տիպաչափի փոփոխության ծախսերը կրում է բաժանորդը:».
4) 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելությունից, կրում է մատակարարը: Բնակիչ-բաժանորդի համար նախատեսված առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ինչպես նաև դրա տեղակայման նպատակով մինչև 5.0 գծամետր գազամատակարարման ցանցի ընդլայնման համար կառուցվող մուտքագծի ծախսերը կրում է մատակարարը, իսկ ԳՄՕԿ-ով սահմանված դեպքում` բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը կրում է բաժանորդը: Կազմակերպությունների դեպքում` առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման, ինչպես նաև նոր բաժանորդ դառնալու դեպքում բնական գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչների ձեռքբերման ծախսերը կրում է կազմակերպությունը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերը կատարվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով:».
i
5) 4.6 կետի «գ» ենթակետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով` բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով, և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքը չի համալրել էլեկտրոնային ճշտիչով:».
6) 4.9 կետի 3-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա ընթացքում հաշվառված գազի քանակների հանրագումարին ու տվյալ բաժանորդի սպառողական խմբին համապատասխան, առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:».
i
7) 4.12.1 կետի «ա» ենթակետի բանաձևում «ԱՏօր3» բառերը փոխարինել «ԱՏօր2» բառերով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կետի «ա» ենթակետի հետևյալ պարբերությունը.
«ԱՏօր3-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը` համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.».
8) 4.12.1 կետի «բ» ենթակետում «ԱՏօր4»-ի սահմանման մեջ և բանաձևում «ԱՏօր4» բառերը փոխարինել «ԱՏօր3» բառերով.
i
9) 5.4 և 7.8 կետերի 1-ին նախադասությունում «կնքել» բառը փոխարինել «փակել և կնքել» բառերով, «չգտնվող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև բացակա» բառերը.
i
10) 6.1 կետում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսերի)» բառերը, իսկ «կազմակերպություն է» բառը` «և եթե վերջինս առևտրային հաշվառքի սարքը չի համալրել էլեկտրոնային ճշտիչով» բառերը.
i
11) 6.2 և 8.2 կետերում բոլոր հոլովաձևերով «ցուցմունք» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախս)» բառերը` համապատասխան հոլովաձևերով.
i
12) 8.1 կետում «ցուցմունքների» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսի)» բառերը, իսկ «ենթակա չէ» բառը` «, եթե վերջիններս առևտրային հաշվառքի սարքը չեն համալրել էլեկտրոնային ճշտիչով» բառերը.
i
13) 8.3 կետի 3-րդ ենթակետում «ցուցմունքները» բառից հետո լրացնել «(և (կամ) էլեկտրոնային ճշտիչով ճշգրտված ծախսերը)» բառերը:
2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, իսկ 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերը` 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Ս. ԱՂԻՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 15 դեկտեմբերի 2020 թվական: