ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 մայիսի 2020 թվականի N 249-Ա
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ (ՖԻՐԴՈՒՍԻ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը`
1. Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մայիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2020 թ. մայիսի 19-ի
N 249-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 33-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ (ՖԻՐԴՈՒՍԻ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Բ. Բադալյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (աշխատանքային
խմբի ղեկավար)
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի
պարտականությունները կատարող
Ն. Պետրոսյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Դ. Ճգնավորյան - Երևանի քաղաքապետի խորհրդական (առաջարկությամբ)
Ն. Սարգսյան - Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի)
կառուցապատման ծրագրի գլխավոր ճարտարապետ
(համաձայնությամբ)
Հ. Մութաֆյան - Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) ծրագրի
գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
Է. Մելիքյան - Ներդրողների հետ աշխատանքների պատասխանատու
(համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 08.12.2020 թիվ 787-Ա որոշում)