Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 դեկտեմբերի 2020 թվականի N 1350-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստին մասնակցելու նպատակով 2020 թվականի դեկտեմբերի 16-19-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Արա Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

2) Քրիստիննե Գրիգորյանինը, Հակոբ Վարդանյանինը, Վարոս Սիմոնյանինը, Աննա Մազմանյանինը և Արթուր Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Սեդրակ Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել համապատասխանաբար Սեդրակ Բարսեղյանի, Քրիստիննե Գրիգորյանի, Հակոբ Վարդանյանի, Վարոս Սիմոնյանի, Աննա Մազմանյանի և Արթուր Մարտիրոսյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

(որոշումը փոփ. 14.12.2020 թիվ 1346-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թ. դեկտեմբերի 10-ի

N 1350-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Այվազյան         - ՀՀ արտաքին գործերի նախարար (պատվիրակության

                          ղեկավար) (16.12.2020 թ.- 18.12.2020 թ.)

 

    Ք. Գրիգորյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    Հ. Վարդանյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                          նախարարի տեղակալ

 

    Վ. Սիմոնյան         - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ա. Մազմանյան        - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

 

    Ա. Մարտիրոսյան      - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                          նախարարի տեղակալ

 

    Ս. Բարսեղյան        - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.12.2020
N 1350-Ա
Որոշում