Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2020 թվականի N 300-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) 4-րդ կետը լրացնել 2.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.1) քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության,»:

2) 6-րդ կետում «դեպքի» բառը փոխարինել «դեպքերի» բառով:

i

3) 6.1-ին կետում «7.1-ին ենթակետում նշված խորհրդի» բառերը փոխարինել «2.1-ին և 7.1-ին ենթակետերում նշված դեպքերի» բառերով, իսկ «իսկ խորհրդի» բառերը փոխարինել «իսկ խորհուրդների» բառերով:

4) 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6.2. Սույն կարգը կիրառելի է քաղաքաշինական փաստաթղթեր ստանալու վերաբերյալ ներկայացված հայտերի ուսումնասիրության և սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգի 6.1-ին կետում նշված որոշումներով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
22.12.2020
N 300-Ն
Որոշում