Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 2211-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1501-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԲԱԱՄ ՎԵՆՏՉՐ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 1501-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի «Անվանումը» սյունակում «Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 50 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Սպունբոնդ 2-շերտանի պոլիպրոպիլեն, 30-70 գրամ խտությամբ» բառերով.

2) 2-րդ կետի «Անվանումը» սյունակում «Բամբակենման կտոր, 45 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Բամբակենման կտոր, 25-75 գրամ խտությամբ» բառերով.

3) 3-րդ կետի «Անվանումը» սյունակում «Սպունբոնդ պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Սպունբոնդ 2-շերտանի պոլիպրոպիլեն, 25 գրամ խտությամբ» բառերով.

4) 6-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մելթբլոուն 90% 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Մելթբլոուն 90-95% 25 գրամ խտությամբ» բառերով.

5) 7-րդ կետի «Անվանումը» սյունակում «Մելթբլոուն 99% 25 գրամ խտությամբ» բառերը փոխարինել «Մելթբլոուն 95-100% 30-70 գրամ խտությամբ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2020
N 2211-Ա
Որոշում